Զագրեբի մոտակայքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի մոտակայքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20201228/zemletryasenie-1591171024.html?fbclid=IwAR2jGP-5ehEnQOApMeZsGCJinAn3d5D4AWTJQuN0L1hl91ZZlm8LtRLuyHQ]ria.ru[/url]-ն` հղում տալով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 05:28-ին (Երևանի ժամանակով 08:28-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 49 կիլոմետր հեռավորության վրա, օջախը` 10 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: