211652_close_icon
views-count11507 դիտում article-date 13:44 21-03-2020

27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում

27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: «Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ` հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդհանուր առմամբ՝ մարտի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 160 դեպք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր