211652_close_icon
views-count9789 դիտում article-date 14:39 12-03-2020

Շտապօգնության մեքենաները Էջմիածնից տեղափոխում են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած մարդկանց. պարզաբանում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը [url=https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/804110776751870]գրառում[/url] է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում պարզաբանել է, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: «Հարգելի՛ համաքաղաքացիներ Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Դա արվում է այդ անձանց մեկուսացման և թեստավորման նպատակով»,- գրել է Էջմիածնի քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր