2479 դիտում
09:25 21-03-2020
ԱԻՆ-ը հանրային քննարկման է ներկայացրել արտակարգ իրավիճակների հետևանքով վնասի փոխհատուցման կարգը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ամեն տարի արձանագրվող դեպքերի մեծ ծավալը երկրի սոցիալ-տնտեսական ոլորտի վրա թողնում է զգալի ազդեցություն: Տարերային աղետները և արտակարգ իրավիճակները կանխարգելելու, վիճակը վերահսկելու և հետևանքները մեղմելու համար Հայաստանը դեռևս 1998 թ. ընդունել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը:
Իրավական ակտի 19-րդ հոդվածում ասված է «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի ստանալ արտակարգ իրավիճակների հետևանքով իր կրած վնասների փոխհատուցում, ինչպես նաև ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգների և իր պաշտպանվածության մասին»:
Օրենքի մեկ այլ՝ կառավարության իրավասություններն ամրագրող 12-րդ հոդվածով սահմանված է, որ վերջինս հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը: Օրենքի այս կարևորագույն դրույթը, որն անհրաժեշտ է դրա կիրարկումն ապահովելու համար, պարզվում է՝ 22 տարիների ընթացքում այդպես էլ չէր մշակվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել և միայն այս ամիս է հանրային քննարկման ներկայացրել «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման» կարգը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1518 դիտում
16:58 05-02-2021
Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը
1888 դիտում
15:28 19-10-2021
Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը
575 դիտում
13:10 15-11-2022
Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցչի հերթական ատեստավորման կարգը
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am