Հասանելի են դառնում մի շարք արվեստագետների ստեղծագործություններ. համացանցում է հայտնվել « ՃԱՅԸ» ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարդկության համար այս ճգնաժամային օրերին հասանելի են դառնում մի շարք արվեստագետների ստեղծագործություններ:
Վերջերս կինոռեժիսոր Մաննեն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է իր «ՃԱՅԸ» ֆիլմով:
Հիշեցնենք, որ ֆիլմը 2019թ-ին Ռուսաստանում տեղի ունեցած «Պահպանել և Փրկել միջազգային կինոփառատոնում» ճանաչվել է լավագույն ֆիլմ՝ ստանալով Գրան Պրի եզակի մրցանակը:
Այն նաև ճանաչվել է լավագույն օպերատորական աշխատանք Ռուսական մեկ այլ փառատոնում և բազմիցս ցուցադրվել է Իտալիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Ալբանիայում և այլուր:
Սոչիի միջազգային կինոփառատոնը ևս ճակատագրական էր ֆիլմի համար, քանի որ ֆիլմը դիտեցին Կիմ Կի Դուկը, մի շարք հայտնի կինոգետներ ու ռուս հայտնի կինոռեժիսորներ:
Լատվիական առցանց կինոթատրոնում ֆիլմն արդեն հասանելի է այս հղումով՝ https://artdoc.media/ru/movie/%D5%B3%D5%A1%D5%B5%D5%A8_2019_20/watch/?fbclid=IwAR2sdUsbExI5EnGIyJvMAxWVihQJw68lslLeowHlItV8t7zVxY46YbqW2QA