5641 դիտում
09:58 20-03-2020
Էջմիածնի քաղաքապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել.
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է եղել և աշխատանքի կվերադառնա միայն այսօրվանից: Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում:
Գասպարյանն ասել է, որ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, ինչով պայմանավորված էլ ինքնամեկուսացել է:
Նրա խոսքերով՝ եթե քաղաքացիներից կարգապահություն են պահանջում, նույնը նախ պետք է անեն հենց իրենք:
Քաղաքապետը հայտնել է, որ երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել, հետևաբար՝ դուրս կգա աշխատանքի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2311 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը
751 դիտում
16:58 04-02-2025
Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը