211652_close_icon
views-count3539 դիտում article-date 23:45 19-03-2020

Երիտասարդը բերման է ենթարկվել կողոպուտի կասկածանքով

Մարտի 18-ին, ժամը 00.14-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկը Խանջյան փողոցի ակումբներից մեկի մոտ մի աղջկանից բան գողացավ ու մտավ այգի: Մեկնած ոստիկանության Մարաշի բաժանմունքի և ՊՊԾ գնդի ծառայողները պարզեցին, որ Վարդանանց փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է մի կնոջ պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, զարդեր և այլ իրեր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ՊՊԾ գնդի ծառայողները, կողոպուտի կասկածանքով, Զավարյան փողոցից բերման ենթարկեցին 24-ամյա երիտասարդի: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր