211652_close_icon
views-count2339 դիտում article-date 23:20 19-03-2020

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին, ժամը 13.30-ին, Արարատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ռուբեն Հ.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր Ուկրաինայի Շևչենկոյի շրջանի ՆԳ բաժնի կողմից՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի (Ավազակային հարձակումը) 4-րդ մասի մեղադրանքով: Ռուբեն Հ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր