4146 դիտում
10:51 19-03-2020
Ձևավորվելու է ՔԿԱԳ նոր համակարգ, բացառելու համար կոռուպցիոն ռիսկերը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Քաղաքացիական կացության ակտերի մասին», ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Ըստ նախագծի՝ ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկ:
Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտն ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը: Արդարադատության նախարարության համակարգում նախատեսվում է ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ (Front office), օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման գործառույթով, իսկ դիմումների ուսումնասիրությունն իրականացվելու է գործակալության կողմից (Back office):
Այս նախագծով նախարարությունն առաջարկում է որպես քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ամբողջական համակարգային փոփոխության առաջին փուլ, Երևանին հանձնված թվով 9 ՔԿԱԳ տարածքային մարմինները վերակազմավորել արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կենտրոնների (Front office)՝ օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման և գործակալության (Back office) կողմից դիմումների ուսումնասիրության արդյունքում ձևավորված թղթային ձևաչափով փաստաթղթերի փոխանցման լիազորություններով:
Տվյալ համակարգի առկայության դեպքում սպասարկման կենտրոնների բոլոր աշխատակիցների գործունեությունը գտնվելու է արդարադատության նախարարության անմիջական վերահսկողության ներքո և մշտադիտարկման տակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1109 դիտում
19:04 16-02-2015
Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել
4121 դիտում
16:46 18-01-2018
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ մշակվող ծրագրերով կչեզոքացվեն և կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»