ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ մշակվող ծրագրերով կչեզոքացվեն և կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը
Կառավարությունն այսօրվա նիստում հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների համար մշակված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրերը մեկ տարվա ընթացքում իրականացնելու նպատակով լրացումներ է կատարել 2015 թ. սեպտեմբերի 25-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ:
Այդ որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտները ճանաչվել են թիրախային:
Գործող ռազմավարությամբ խնդիր է դրված մշակել միջոցառումների ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը և նվազեցմանը: