86360 դիտում
19:22 18-03-2020
Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում. Mercedes ML-ը տապալել է գազատար խողովակն ու գլխիվայր շրջվել. սկսվել է գազի արտահոսք. օպերատիվ են գործել տեղի «Գազպրոմ»ի աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Mercedes ML մակնիշի 51 OV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գազատարից սկսվել է գազի արտահոսք և այս պահին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու «Գազպրոմ Արմենիա» Արարատի ԳԳՄ-ի ներկայացուցիչները փորձում են դադարեցնել գազի արտահոսքը, որպեսզի ավտոմեքենան դարձի բերվի:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ու հիմա դասակի հրամանատար Կ. Հարությունյանը մեկնել է հիվանդանոց՝ պարզելու համար հիվանդանոց տեղափոխված քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
Քիչ առաջ դեպքի վայրում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարոդրը ճանապարհային ոստիկաններին և հրշեջ-փրկարարներին հայտնեց, որ Mercedes ML-ը բախվել է նաև իր ավտոմեքենային և մատնացույց արեց ավտոմեքենայի բախման հատվածը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)