26091 դիտում
11:41 18-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 84-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 84 է: Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս պահին մեկուսացված է 444 անձ, իսկ 799 մարդու կառավարությունը հորդորել է ինքնամեկուսացվել տներում:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
90499 դիտում
10:05 20-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 136-ի
10315 դիտում
10:13 26-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 290-ի. գրանցվել է 25 նոր դեպք
13005 դիտում
22:59 14-03-2020
Արսեն Թորոսյան. ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 20-ի
Այս բաժնից
850 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին