211652_close_icon
views-count1969 դիտում article-date 15:19 17-03-2020

Մարտի 23-ին Հոգաբարձուների խորհրդի նիստ տեղի չի ունենալու

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու: Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ (Հավելված, կետ 17 և կետ 21): Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր