883 դիտում
10:54 18-09-2014
ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել FREDA հոգաբարձուների խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել է Հայաստանում գյուղական տարածքների զարգացմնան հիմնադրամի 2013 թվականի, ինչպես նաև բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հաշվետվությունը:
Նիստում արծարծվել է նաև հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Անդրադարձ է եղել հիմնադրամի զարգացման հետագա հեռանկարներին և ներկայացվել մի քանի ուղղություններ:
Խորհրդի անդամները հանդես են եկել տարբեր առաջարկություններով, որոնք ամփոփ և հստակ ծրագրերով հիմնադրամի կողմից կներկայացվեն խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում:
Նմանատիպ նյութեր
1515 դիտում
17:12 31-01-2014
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
1177 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
433 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը