211652_close_icon
views-count3884 դիտում article-date 14:46 17-03-2020

Բենզինի գնի նվազում ենք կանխատեսում. կլինի հայտարարություն. Գեղամ Գեւորգյան. news.am

Անկախ կորոնավիրուսից, միշտ էլ հիմնական սպառումը իրականացվում է խոշոր ցանցերում, հիմնական ազդեցությունը ունեն խոշոր ներկրողները, իսկ փոքր խանութներում միշտ էլ ապրանքները մի փոքր թանկ են եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/566519.html]News.am[/url]-ը։ «Տոտալ վերահսկողություն անելու անհրաժեշտություն չկա, բայց եթե կունենաք դեպքեր, տվեք մեզ, մենք բազմաթիվ զսպող գործիքներ ունենք: Իրենք գերիշխող դիրք գրավող չեն, բայց մենք ունենք բացատրական աշխատանքներ տանող խումբ, կարծում եմ՝ այս իրավիճակում դա կկիրառենք»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ հաճախ ոչ հավաստի տեղեկատվությունն է խուճապ ստեղծում»,-ասաց նա: «Դեպք է եղել, որ փոքր դեղատներից մեկը ալկոգելը թանկացրել էր, վարույթ ենք սկսել»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը: Նա հավաստիացրեց, որ որեւէ ապրանքի գնի բարձրացման համար հիմք չկա, եթե դա պայմանավորված չէ դոլարի փոխարժեքի տատանումով: «Այս պահին բենզինի գնի հետ կապված վարույթ ունենք: Այսօր ռեգուլյար տեսակի բենզինն արժե 390 դրամ: Մենք հիմա բենզինի գնի նազեցում ենք ակնկալում դրսում, որը որոշակի ժամկետից հետո նաեւ Հայաստանի վրա կանդրադառնա: Նավթի գինը բենզինի ինքնարժեքի մեջ կազմում է 5-10 տոկոս, այսինքն նավթի գնի 30 տոկոս անկումը կարող է բերել բենզինի գնի 3 տոկոս նվազեցման: Շուտով հրապարակում կունենանք բենզինի գնի կանխատեսման հետ կապված դեպի նվազում»:

Նմանատիպ նյութեր