211652_close_icon
views-count32294 դիտում article-date 09:25 17-03-2020

«Ռիչ Պլազա»-ն հրաժարվում է ժամանակավորապես փակվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և քաղաքացիների անվտանգության մասին հոգալու նպատակով երեկվանից Երևանում գործող առևտրի կենտրոնները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։ «Ժամանակ»-ը ահազանգ է ստացել Երևանում գործող «Ռիչ Պլազա» առևտրի կենտրոնի աշխատակիցներից, համաձայն որի՝ ղեկավարությունը հրաժարվում է ժամանակավորապես դադարեցնել առևտրի կենտրոնի աշխատանքները։ Կապ հաստատեցինք կենտրոնի ղեկավար Արմեն Զաքարյանի հետ՝ հասկանալու իրենց տրամադրվածությունը հարցի վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում Զաքարյանը ասաց՝ պարտադրաբար ոչ մեկին աշխատանքի չեն բերել։ «Զոռով ոչ մեկին աշխատանքի չենք բերել։ Թող իրանք չգան աշխատանքի։ Մենք չենք պարտադրում։ Մեր քայլն այն է, որ ով բողոքում է, չի ուզում աշխատել, մենք իրենց չենք պարտադրում, որ գան գործի։ Դա մեզ անհրաժեշտ չէ»,- վրդովված նշեց տնօրենը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր