Մոսկվայում մինչև ապրիլի 10-ը դադարեցվում են բոլոր մարզական միջոցառումները
Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով արգելվել են բոլոր զանգվածային մարզական միջոցառումները: Սահմանափակումներ մտցնելու մասին որոշումը կայացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 10-ը:
Դա նշանակում է, որ այս ընթացքում չեն կայանա ֆուտբոլի և հոկեյի մոսկովյան ակումբերի մասնակցությամբ բոլոր հանդիպումները:
Ավելի վաղ Մոսկվայում արգելված էր մարզական միջոցառումների անցկացումը ավելի քան 5000 մարդու մասնակցությամբ:
Մարտի 17-ին ՈւԵՖԱ-ն տեսակոնֆերանս կանցկացնի եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Սպասվում, որ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունը կդադարեցվի 2 շաբաթով: