295285 դիտում
10:22 16-03-2020
Կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 30 դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ գրանցված կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, և գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում, որպեսի հասկանանք, թե ովքեր են շփման շրջանակը և մեկուսացնենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մեկուսացման աշխատանքներն իրականացվել և իրականացվելու են:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:
Նմանատիպ նյութեր
46929 դիտում
11:54 19-03-2020
Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքրոջ մոտ
1200 դիտում
19:06 20-03-2014
Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում
10457 դիտում
10:49 16-09-2017
Հարկայինը գերավճարներ է վերցվել մանր ու միջին ձեռնարկություններից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
349 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
349 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին