10724 դիտում
10:49 16-09-2017
Հարկայինը գերավճարներ է վերցվել մանր ու միջին ձեռնարկություններից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է. «Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվությամբ ուշագրավ փաստ է արձանագրվել, պարզվում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարները՝ ընթացիկ հարկային պարտավորություններից բացի, պետական բյուջե վճարված հավելյալ հարկերը, նվազել են 6.4 մլրդ դրամով, և այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ։ Մինչև հիմա իշխանությունները հրապարակում էին միայն խոշոր հարկատուների գերավճարները, և հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել էր 151.7 մլրդ դրամ։
Բայց հիմա պարզվում է՝ գերավճարներ են վերցվել ոչ միայն խոշոր բիզնեսից, այլև՝ մանր ու միջին ձեռնարկություններից, մոտ 110 մլրդ դրամի չափով։
Ի դեպ, այս մասին միշտ խոսել է Համաշխարհային բանկը՝ շեշտելով տարեկան ավելի քան 250 մլրդ գերավճար հավաքելու մասին, և նախազգուշացնելով, որ այդ ամենը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»