211652_close_icon

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում

views-count1500 դիտում article-date 19:06 20-03-2014
Աշխատանքային այց ռազմարդյունաբերական ձեռնարկություն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 19-ին աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Պաշտպանության նախարարը ծանոթացել է ձեռնարկությունում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման լայնածավալ աշխատանքներին: Սեյրան Օհանյանը հետևել է նաև ռազմարդյունաբերական ձեռնարկությունում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ: Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատուների հետ քննարկել է նաև ռազմավարական ձեռնարկությունների և օբյեկտների զարգացման գործընթացը, որը շեշտակիորեն կբարձրացնի զինված ուժերի ընդհանուր հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր