211652_close_icon
views-count21133 դիտում article-date 09:35 15-03-2020

Ուղիղ 99 տարի առաջ այս օրը՝ 1921 թվի մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԸ գնդակահարել է Հայոց եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին

Սիրված ու ճանաչված հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/aida.nersisyan.967]իր էջում[/url] գրում է. Ուղիղ 99 տարի առաջ այս օրը՝ 1921 թվի մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԸ գնդակահարել է Հայոց եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին և ձերբակալվել: Այս բացառիկ լուսանկարն արվել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նիստերից մեկի ժամանակ՝ 1921 թվականի հունիսին, Բեռլինում: 1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Թալեաթի սպանության կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի և ԱՐՄԵՆ ԳԱՐՈՅԻ ու ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻԻ դերակատարությունը: Թեհլիրյանն իր հուշերում գրում է. “Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց”: Թեհլիրյանի դատավարությունը տևեց երկու օր: Դատապաշտպանը, որը լավ էր հասկացել Թեհլիրյանի արարքը, ասել է. «Այդ պահին, երբ ամբաստանյալը (Սողոմոն Թեհլիրյանը) փողոց իջավ և ատրճանակը ուղղեց իր զոհի դեմ … այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել, որ նա իր առջևից տանում էր իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշը, դրոշը՝ խոշտանգվածների, դրոշը՝ իր լլկված ընտանիքի»: Դատավարության ավարտին հայտնվում են երդվյալները և նրանցից մեկը կարդում է դատավճիռը. «Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշայի սպանելու մեջ: -Ո'Չ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր