5014 դիտում
13:11 14-03-2020
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել, իսկ խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։
«Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։
Նույն բովանդակությամբ լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր Ֆեյսբուքում` Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե՛ տարածվող լուրը, և թե՛ Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունենալը հերքվեցին։
Սակայն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին զուգահեռ՝ ապատեղեկատվությունը կրկին սկսեց շրջանառվել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց նաև Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը ևս հերքեց տարածվող լուրը՝ հայտնելով, որ Արցախում վիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները»,- հայտնում է Կենտրոնը։
Նմանատիպ նյութեր
39725 դիտում
14:49 13-04-2020
Արարատի մարզում կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվել է 201 քաղաքացու մոտ
4211 դիտում
14:30 31-05-2020
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք
Այս բաժնից
691 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
859 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել