211652_close_icon
views-count8191 դիտում article-date 19:05 25-05-2020

«Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ «Լուրերի» թողարկումն այսօրվանից կվարեն դիմակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/580829.html?fbclid=IwAR1nxr4e8tXPbHxJmBy6saGpEIAW5diHLr7OccDpQkdaHRiHoUXD-OC-1e8]News.am[/url]-ը գրում է. «Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, «Լուրերի» թողարկման մեկնարկին հայտնեց հեռուսամեկնաբան Հայկ Նավասարդյանը, որը բժշկական պաշտպանիչ դիմակով էր վարում թողարկումը։ «Չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին, ցավոք, «Առաջին ալիք»-ում եւս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք։ Ուստի մեր եւ մեր գործընկերների առողջությանը հետեւելով այսօրվանից եթերում կլինենք պաշտպանիչ դիմակով»,- նշեց նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր