13458 դիտում
11:15 14-03-2020
Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով․ ինչպես առաջացան հեղափոխության պահապանները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կորոնավիրուսն ընդհատել է սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը՝ հարցականի տակ դնելով անգամ հանրաքվեի անցկացման ժամկետը: Քարոզչությունն ընդհատելը և ուսումնական հաստատությունների աշխատանքն առնվազն մինչև մարտի 23-ը դադարեցնելը, իմ կարծիքով, ճիշտ որոշում էր:
Բայց քանի որ կորոնավիրուսը կգա ու կգնա, իսկ մեր հասարակության խնդիրները մնալու են, ես ուզում եմ անդրադառնալ մի խնդրի, որը, եթե համաճարակը չլիներ, հավանաբար, լայն քննարկման առիթ կդառնար: Խոսքը մի խմբի մասին է, որն իրեն կոչում է «հեղափոխության պահապաններ»: Անունը, հավանաբար, ընտրված է մեր հարևան Իրանի նմանությամբ, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի ամենաազդեցիկ քաղաքական, տնտեսական և ռազմական կառույցն է, որը ենթարկվում է անձամբ Գերագույն հոգևոր առաջնորդին: Պարզ է, որ Հայաստանում դա ինքնագործ, ինքնահռչակ խմբակ է, որը պետության և իշխանության հետ կապ չունի:
Բայց հասարակական առումով նման խմբակի գոյությունը հետաքրքիր է: Ֆեյսբուքում արդեն կան հեղափոխության բազմաթիվ «պահապաններ», որոնք հավատաքննության են ենթարկում վիրտուալ տարածքում արտահայտած ամեն մի միտք ու դատավճիռ են կայացնում, թե որքանով է այդ միտքը համապատասխանում հեղափոխության ոգուն և տառին: Սակայն խնդրո առարկա «պահապանների» խումբը գործում է իրական կյանքում և քրեական ենթամշակույթի լեզվով ասած՝ «հանդիպում է» այն մարդկանց հետ, որոնք չեն համապատասխանում հեղափոխության մասին իրենց պատկերացումներին: Եվ եթե նրանք ստանձնեն հեղափոխական դատավորների, դատախազների, ոստիկանների դերը՝ դրանից արդեն կրիմինալի հոտ կգա:
Գիտեմ, որ վարչապետ Փաշինյանն իրեն սահմանազատել է այդ խմբակից: Բայց արդյոք նա իր բառապաշարով (գուցե իր կամքից անկախ) չի՞ նպաստում նման խմբերի ի հայտ գալուն: Երբ նա ասում է, օրինակ, «վզակոթներիդ ուտելու եք», «բոլորիդ կբերենք հրապարակների կենտրոններում, պատասխան կտաք ժողովրդի առաջ: Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով»: Ընդունենք, որ դա ասվում է փոխաբերական իմաստով: Բայց հնարավոր է, չէ՞, որ իշխանության չափից դուրս մոլեգին երկրպագուները դա հասկանան ուղիղ իմաստով և, իրենց ժողովրդի տեղ դրած, իսկապես հարվածեն մարդկանց վզակոթներին կամ «ծնկի բերեն հրապարակներում»:
․․․Հին Հունաստանի մեծագույն մտածող Պլատոնն իր «Պետությունը» աշխատության 4-րդ գրքում դատողություններ է անում մարդկային հանրության բնույթի և անհատականության բարոյականության մասին: Հատկանշական է, որ պետությունը, հանրությունը և անհատը դիտարկվում էին ներդաշնակության մեջ և բարոյականության տեսանկյունից: Պլատոնը գտնում է, որ ցասման, զայրույթի դրսևորումները խոսում են մարդու սանձազերծ բնավորության մասին, իսկ ինքը՝ զայրույթը, մշտապես սպառնում է խաթարել անհատի բանականությունն ու ինքնատիրապետումը, թուլացնում, ուժասպառ է անում նրան: Ասված է 25 դար առաջ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը