11388 դիտում
13:50 14-03-2020
Ինչ հետևանքներ կարող է թողնել կորոնավիրուսը հիվանդությունից կազդուրված մարդկանց մոտ. հոնկոնգյան բժիշկների եզրակացությունը
Հոնկոնգյան բժիշկները նշել են COVID-19 հարուցիչի հետևանքները։ Նրանց խոսքով՝ նոր տիպի կորոնավիրուսից կազդուրված մարդկանց մոտ կարող է նկատվել թոքերի աշխատանքի թուլացում և հևոց՝ արագ քայլելիս։ Այդ մասին գրում է South China Morning Post թերթը։
Արքայադուստր Մարգարեթի անվան ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Օուեն Ցզենը հայտնել է, որ այդ հետևանքները նկատել է հիվանդանոցում կորոնավիրուսից բուժված 12 մարդկանցից 9-ի մոտ։
Վերջիններս հավելյալ բուժզննում կանցնեն, որպեսզի հստակորեն որոշվի, թե ինչպիսի ծանր կամ թեթև հետևանքներ է ունենում նոր կորոնավիրուսը մարդու օրգանիզմի վրա և որքան կլինի COVID-19 հարուցիչի ազդեցությունը կոնկրետ թոքերի աշխատանքի վրա։
Բացի այդ, հոնկոնգցի բժիշկը խորհուրդ է տալիս կորոնավիրուսից կազդուրվածներին սրտանոթային համակարգն ակտիվացնող վարժություններ կատարել, օրինակ՝ զբաղվել լողով։ Նրա խոսքով՝ լողը կարող է օգնել թոքերին վերականգնվել։
Նմանատիպ նյութեր
2095 դիտում
14:29 22-03-2016
Գյումրու կենդանաբանական այգու արջեր Միշան ու Մաշան կազդուրված կտեղափոխվեն Ռումինիա՝ բարեկեցիկ կյանքով ապրելու
6172 դիտում
21:30 20-07-2016
Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի
6851 դիտում
16:31 07-04-2018
Հայ-հոնկոնգյան կամավորական ճամբար «Զվարթնոց» արգելոց-թանգարանում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
601 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
499 դիտում
14:53 10-05-2024
Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունները