2272 դիտում
14:29 22-03-2016
Գյումրու կենդանաբանական այգու արջեր Միշան ու Մաշան կազդուրված կտեղափոխվեն Ռումինիա՝ բարեկեցիկ կյանքով ապրելու
Գյումրու կենդանաբանական այգու արջերը՝ Մաշան ու Միշան, որոնք Գյումրիից Երևան տեղափոխվելու հետո ահագին կազդուրվել են, վաղն անվերադարձ կտեղափոխվեն Ռումինիա՝ վատ պամաններում ապրած այլ արջերի համար նախատեսված կացարան: Այս մասին հայտարարվեց Գյումրու կենդանաբանական այգու արջերին նվիրված քննարկմանը:
« Ռումինիան այդ առումով լավ ավանդույթներ ունի, այսպես ասած՝ նեղ պայմաններում ապրած կենդանիների ռեաբիլիտացիա, այսինքն՝ կենդանիներ, որոնք ունեն հոգեբանական, առողջական խնդիրներ: Եվ Մաշան ու Միշան մինչև իրենց կյանքի ավարտը այնտեղ բարեկեցիկ կյանքով կապրեն»,-հայտարարեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ բրիտանական DailyMail-ը «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին» վերնագրով ամիսներ առաջ անդրադարձել էր Գյումրիում հայ օլիգարխի կողմից պահվող ու սովից տառապող արջերին և առյուծներին: Կենդանիների տերը որոշ ժամանակ անհետացել էր և սոված արարածներին խնամում էր տարեց զույգը, որը սպանդանոցից մնացորդներ և անտառային պտուղներ էր բերում կենդանիների համար՝ փորձելով փրկել նրանց կյանքը:
Մամուլում մեծ անդրադարձից ու բնապահպանների աղմուկից հետո մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Բրիջիտ Բարդոյի հիմնադրամի Կենդանիների պաշտպանության գրասենյակը տեղի կենդանասերների հետ արջերին տեղափոխեցին Երևան, որտեղ նրանք անցել են կարանտին, իսկ առյուծներին՝ Ուրցաձոր:
Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ թեպետ Մաշա և Միշա արջերի ճակատագիրը բարեհաջող ավարտ ունեցավ, բայց Հայաստանում կիզաազատ պայմաններում պահվող այլ կենդանիներ կան, որոնք նույնքան տառապագին վիճակում են:
Նախարարութունը նախատեսում է նրանց տեղավորել վերականգնողական ապաստանում, որը նախատեսում է կառուցել, իսկ մինչ այդ մշակել է օրենքի նախագիծ որով նախատեսվում է, որ իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ովքեր կիսաազատության պայմաններում կպահեն վայրի կենդանիներ, պարտավոր են ապահովել բոլոր միջազգային չափանիշներին համապատսապան պահման պայմաններ:
Օրերս ԱԺ-ում տեղի կունենան Բնապահպանության նախարարության մշակած օրենքի նախագծի հասարակական լսումները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
871 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
760 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը