6364 դիտում
21:30 20-07-2016
Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի
Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման։ Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմերում։ Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, իսկ ինքը Բրյուս Լին սկսեցին վայելել մեծ ժողովրդականություն ամբողջ աշխարհում։ Նրա հասակը 171 սմ էր, իսկ մահանալուց կշռում էր ընդամենը 65 կգ։
Բրյուս Լին ողբերգական ձևով մահացել է ընդամենը 32 տարեկան հասակում «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է։
Նրա մահվան պատճառների վարկածները տարբեր են.
․դեղահաբերի չարաշահում
․մահացել է սիրուհու հետ անկողնում
․նրան սպանել է քունգ-ֆուի մեկ ուրիշ մեծ վարպետ
․նրան սպանել են Տրիադա ավազակախմբի անդամները իրենց հետ ունեցած վեճերի հետևանքով
․թունավորումից (չինական անհայտ թունատեսակով)
Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի։ Ընկերներ և հազարավոր երկրպագուներ եկել էին հրաժեշտ տալու մեծ վարպետին։ Հետո նրա մարմինը տեղափոխվեց Սիեթլ, որտեղ և հանձնվեց հողին։
Մինչև այժմ նրա գերեզմանին այցի են գնում արևելյան մարտարվեստի սիրահարներ ու նրա դերասանական խաղի երկրպագուներ։ Իսկ «Մահվան խաղ» ֆիլմը 5 տարի անց ավարտին հասցվեց նրա կրկնորդ դերասանների միջոցով։ Այդ ֆիլմում նրա հերոսը մահանում է, և նրա հուղարկավության տեսարանների ժամանակ հետագայում օգտագործվել են նաև փաստագրական կադրեր նրա իրական հուղարկավորությունից։
Բրյուս Լիի բրոնզե արձանը տեղադրված է Հոնկոնգում։
Նմանատիպ նյութեր
12463 դիտում
21:00 18-03-2016
Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին
5673 դիտում
14:48 05-06-2016
6-ամյա տղան ապշեցնում է Բրյուս Լիի հնարքների կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6263 դիտում
15:47 07-12-2016
Հետաքրքիր տեղեկություններ Բրյուս Լիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1000 դիտում
23:06 11-11-2024
Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Բաքու՝ մասնակցելու COP29-ին
988 դիտում
21:20 11-11-2024
Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Էլիզ Մարի Ստեֆանիկիի թեկնածությունը
1027 դիտում
20:49 11-11-2024
Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը