211652_close_icon
views-count1926 դիտում article-date 09:53 14-03-2020

Անասնակեր՝ առանց հակաբիոտիկների. ինչպես է կատարվելու օրենքի վերահսկողությունը կյանքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Կերերի մասին» օրենքում և բացառել հակաբիոտիկները որպես կերային հավելում օգտագործելը: Գաղտնիք չէ, որ այսօր խոզի, հավի և ձկան մսի արտադրության ոլորտում լայնորեն օգտագործվում են հակաբիոտիկները՝ որպես արտադրողականության ավելացման միջոց: Սակայն դրանք կենդանիների մսից անցնում են նաև մարդուն՝ դրանով ստեղծելով կայունություն հակաբիոտիկների նկատմամբ: Կառավարությունը ցանկանում է օրենսդրական ճանապարհով արգելել հակաբիոտիկների օգտագործումը կերերում, ինչը ողջունելի է: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է լինելու այս օրենքի վերահսկողությունը իրական կյանքում, կամ արդյոք դա վերաբերելու է նաև ներմուծվա՞ծ մսամթերքին, քանի որ մեր երկիր ներմուծվող թռչնի կամ խոզի մսի մեջ ևս առկա են հակաբիոտիկներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր