211652_close_icon
views-count1920 դիտում article-date 23:40 13-03-2020

Լրագրողները մասնակցել են արտաքին քաղաքականության վերաբերյալ վերապատրաստման դասընթացի

Հ ԱԳՆ նախաձեռնությամբ Դիվանագիտական դպրոցում կայացել է արտաքին քաղաքականության ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստման չորրորդ դասընթացը, որի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ դասախոսություններով հանդես են եկել ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և պատասխանատու աշխատակիցները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են մասնակցության վկայագրեր։

Նմանատիպ նյութեր