211652_close_icon
views-count1277 դիտում article-date 22:38 07-02-2019

«Բուժհաստատությունների կառավարում» վերապատրաստման դասընթացի մասնակիցները ստացան ավարտական վկայականներ

«Բուժհաստատությունների կառավարում» վերապատրաստման հերթական դասընթացի մասնակիցներն այսօր ստացան ավարտական վկայականներ։ Երևանի պետական բժշկական համալսարանը ութշաբաթյա տևողությամբ դասընթացն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային կազմակերպության հետ: Վերապատրաստման կուրսին դասավանդելու նպատակով արտասահմանյան բուհերից հրավիրվել են նշանակալի փորձ ունեցող մասնագետներ:Նախաձեռնության կազմակերպիչները վստահ են, որ ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին առավել ճիշտ կազմակերպել ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Մասնակիցները ևս փաստեցին, որ դասընթացի շնորհիվ ստացած գիտելիքները կկարողանան կիրառել ի նպաստ բուհի զարգացման: Ծրագիրը շարունակական է լինելու:

Նմանատիպ նյութեր