211652_close_icon

«Բարսելոնան» չեղարկել է բոլոր միջոցառումներն ու մարզումները

views-count3047 դիտում article-date 18:45 13-03-2020
«Բարսելոնան» որոշել է թիմի ցանկացած տիպի ակտիվություն դադարեցնել կորոնավիրուսի պատճառով: «Հաշվի առնելով իրավիճակը, ակումբը, գործելով բժշկական անձնակազմի առաջարկությունների համաձայն, դադարեցրել է բոլոր գործունեությունները»,- նշված է «Բարսելոնայի» հայտարարության մեջ: Այսօր ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հանդիպել է խաղացողների հետ, որի ընթացքում բժիշկները ֆուտբոլիստներին ներկայացրել են առկա իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ Լա լիգան երեկ դադարեցրել է առաջնությունը:

Նմանատիպ նյութեր