Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցավազքը: Դա պայմանավորված է մեծ տարածում ստացած կորոնավիրուսի հետ: Այս դժվարին, բայց անհրաժեշտ որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը:
Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը: Ուստի բնակավայրերով կրակի անցնելը,այն էլ հօծ բազմության պայմաններում, հնարավոր է վարակի տարածման նոր խթան հանդիսանա:Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19 –ին ` << Պանատինաիկոս >> մարզադաշտում` առանց հանրության ներկայության:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Դադարեցվել է նաև օլիմպիական ջահի փոխանցավազքը
2020.03.13 16:52


Twitter
Вконтакте
Одноклассники
