Հետաձգվել է նաև կրակի փոխանցավազքը
                        Միջազգային օլիմպիական կոմիտեի  և << Տոկիո – 2020 >> -ի կազմկոմիտեի որոշմամբ   հետաձգվել է նաև   կրակի փոխանցավազքը, որը պետք է սկսվեր այսօր ՝  մարտի 26-ին։ 
Կազմկոմիտեն փոխանցավազքի  նոր ժամկետների վերանայման  մասին կհայտարարի, երբ կհստակեցվի 32 –րդ օլիմպիական խաղերի նոր ժամանակացույցը։ Միջոցառման անցկացման  համար կսկսվեն նախապատրաստական  նոր աշխատանքներ, կհավաքագրվեն ջահակիրներ և այլն։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

