211652_close_icon
views-count36427 դիտում article-date 13:56 13-03-2020

Տավուշի մարզի դատախազության, ոստիկանության և քննչականի ծառայողների կողմից հայտնաբերվել է Դիլիջանում հայտնի «Շնաձուկը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին Տավուշի մարզի դատախազության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժինների ծառայողների շնորհիվ մարզում հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի ծառահատումներ կատարողներ, ինչպես նաև մարզում նշված կառույցների կողմից ուժեղ պայքար է սկսվել ապօրինի թմրամիջոցներով զբաղվողների դեմ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 9-ին ստացված օպերատիվ տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ Աշոտ Պ-ին։ Նրան փաստով վնասազերծելու ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են կատարվել Տավուշի մարզի դատախազության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի աշխատակիցների կողմից։ Անգամ ստեղծվել են օպերատիվ-հետախուզական խմբեր՝ նպատակ ունենալով օրենքով սահմանված բոլոր պահանջների խստիվ պահպանությամբ իրականացնել բոլոր գործողությունները՝ թմրաշրջանառության ամբողջական շղթան բացահայտելու համար։ Արդեն մարտի 9-ին ոստիկանության Դիլիջանի բաժին կասկածանքով բերման ենթարկված Աշոտ Պ-ի մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի հանդիսացող 3.91 գրամ «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչութունում ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով հարուցվում է քրեական գործ և Աշոտ Պ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվում է։ Տավուշի մարզի իրավապահները հայտնաբերել են նաև մյուս կասկածյալ՝ Լոռու մարզի բնակիչ Արտուշ Ֆ-ին, ով ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է։ Տավուշի մարզի իրավապահ մարմինների ճիշտ, համակարգված և մանրակրկիտ պլանավորված գործողությունների արդյունքում համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, խուզարկություններ են իրականացրել ու նշված անձանց բնակարանում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամկջոցների նմանվող նյութեր։ Իրավապահները նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, թե ով է Աշոտ Պ-ին նշված թմրամիջոցը վաճառել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աշոտ Պ-ն Տավուշի մարզում ավելի շատ հայտնի է «Շնաձուկ» մականվամբ, և շատ դիլիջանցիներ չէին հավատում, որ մարզի դատախազության, ոստիկանության և քննչականի ծառայողները վերջապես Շնաձկան դեմը կառնեն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատախազության աշխատանքները ղեկավարել են Տավուշի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Տավուշի մարզի դատախազության դատախազ Ազատ Մարգարյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Ա. Ոսկանյանը և քննչական բաժնի պետ Վ. Գյոզալյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր