ԱրմՀայԹեք միջոցառումը կհետաձգվի մինչեւ 2020 թվականի հոկտեմբեր
Հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID 19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչեւ 2020թ. հոկտեմբեր:
Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային եւ կարեւոր միջոցառումների պարագայում: