1913 դիտում
20:25 12-03-2020
ՔՊ-ն հրատապ նիստ է հրավիրել. Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ
Այսօր՝ մարտի 12-ին, ՔՊ-ն հրատապ նիստ էր հրավիրել, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նիստից դուրս եկավ և լրագրողներին հայտնեց, որ մոտակա կես ժամվա ընթացքում նիստի ժամանակ որոշումների մասին հայտարարություն կլինի։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտեց, որ նիստի ժամանակ մի քանի թեմաներ են քննարկվել, և՛ հանրաքվեի մասին, և՛ կորոնավիրուսի մասին։ Հարցին, թե մանկապարտեզները, դպրոցները փակելու մասին ինչ է որոշվել, պատգամավորը պատասխանեց, որ շտապել պետք չէ, վարչապետը հայտարարություն կանի։
«Ինչ հարց, որ այսօր լրահոսում տեսել եք, քննարկել ենք»,- ասել է Սիմոնյանը, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/03/12/pashinyan/3235039]Tert.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
6300 դիտում
13:22 16-10-2018
Երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կարևոր հայտարարությամբ
27838 դիտում
18:22 05-10-2020
Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ՝ ուղղված Ռուսաստանի նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)