Երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կարևոր հայտարարությամբ
«Այսօր պատմական օր է, պատմական փուլ ենք շրջափակում, բայց մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը սկսած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, այդ մասին կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- Այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը։ Եթե հրաժարականը լինի այսօր, ապա ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:
Հիշեցնենք նաև, որ եթե վարչապետի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրվի 2 անգամ, ապա Ազգային ժողովը կլուծարվի, և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: