Մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է
Այս օրերին Թբիլիսիում տեղացի մարմնամարզիկների հետ համատեղ ուսումնամարզական հավաքն է շարունակում Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց ընդհանուր պատվիրակությունը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Երևան վերադառնալուց անմիջապես հետո մեր առաջատարներից Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը պետք է մեկնեին Դոհա՝ մասնակցելու մարտի 18-22-ին անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Բայց մրցաշարը կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեղի չի ունենա:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիան նախատեսել է նշած մրցաշարն անցկացնել հունիսի 3-6-ը` կրկին Դոհայում: