211652_close_icon

Տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում՝ հղի, որոնց մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում. Արմեն Աշոտյան

views-count58707 դիտում article-date 19:05 12-03-2020
Հանրապետության տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ խիստ մտահոգ են կորոնավիրուսի վարակի շուրջ ստեղծված էպիդեմիոլոգիական իրավիճակով: Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրականությունը, բայց բժշկական աշխարհը փոքր է և ներքին խոսակցությունները շատ ավելի բաց են: Կառավարությունը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել հիվանդների մասին տեղեկատվություն տրամադրելու վրա, քան վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում՝ հղի, որոնց մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում: Խուճապ չկա, բայց կա խորացող անվստահություն դիլետանտ և փնթի գործելաոճով մարդկանց հանդեպ, որոնք քաղաքական ամբիցիաները բավարարելու համար դեռևս շոշափելի միջոցներ չեն ձեռնարկում վարակի թռիչքաձև տարածումը կանխելու ուղղությամբ: Չէ, տղերք դուք լավ չեք պատկերացնում ստեղծված իրավիճակի լրջությունը և ձեր անձնական պատասխանատվությունը թե հիմա՝ այն պատշաճ կառավարելու ուղղությամբ, թե հետո, եթե, Աստված մի արասցե, ձնագնդին դառնա ձնաբուք: Ի՜նչ հանրաքվե, ի՜նչ ընտրություններ, ի՜նչ պարգևավճարներ... Մարդկանց մասին չեք մտածում, գոնե ձեր մասին մտածեք: Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ: Առողջություն բոլորիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր