2656 դիտում
16:17 12-03-2020
Էկոնոմիկայի նախարարությունում ամփոփվել են փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի դասընթացների արդյունքները
Մարտի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ նվիրված «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի դասընթացների արդյունքների ամփոփմանը և գնահատմանը։ Քննարկմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Հետազոտությունն իրականացվել է 2019 թվականի մայիսից նոյեմբեր ժամանակահատվածում դասընթացներին մասնակցած 104 շահառուների հետ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից անցկացվող 5-օրյա դասընթացը ծրագրից օգտվելու նախապայման է։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը նշել է, որ ծրագրի դասընթացներին այս պահի դրությամբ մասնակցել են 131 շահառուներ, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանագրեր։
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետի կողմից ներկայացվել են հետազոտության մեթոդաբանությունը, նպատակը, խնդիրները և մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները։ Հիմնական առաջարկները եղել են գործնական դասընթացները լավագույն մոդել և օրինակ հանդիսացող «խելացի» անասնաշենքում կազմակերպելու և նախարարության ներկայացուցչին դասավանդողների ցանկում ընդգրկելու վերաբերյալ։
Հանդիպման ավարտին տրվել են առաջարկներից բխող և ծրագրի կատարելագործմանը միտված հանձնարարականներ։
Նմանատիպ նյութեր
2476 դիտում
14:33 21-04-2020
Առաջին առցանց դասընթացը՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի շրջանակում
1513 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
Այս բաժնից
2203 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
883 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1300 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան