995 դիտում
12:27 12-03-2020
«Հայփոստ»-ը բջջային հեռախոսներ շահելու ակցիա չի իրականացնում. հայտարարություն
Վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդագրություն՝ բջջային հեռախոս շահելու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից:
«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նման ակցիա չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։
Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
1867 դիտում
14:01 23-03-2020
«Հայփոստ»-ը ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում․ հայտարարություն
Այս բաժնից
829 դիտում
23:57 05-05-2024
Երթը դեպի Երևան կշարունակվի վաղն առավոտյան
724 դիտում
23:01 05-05-2024
Մայիսի 5-ը Ռազմական ոստիկանության օրն է
574 դիտում
21:46 05-05-2024
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի Շարժման և Սրբազանի հետ