5630 դիտում
17:42 11-03-2020
Ուկրաինայի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով մինչև ապրիլի 3-ը կարանտին Է սահմանել երկրում
Ուկրաինայի նախարարների կաբինետը մարտի 12-ից մինչեւ ապրիլի 3-ը կարանտին Է սահմանել երկրի ամբողջ տարածքում, որը ենթադրում Է ուսումնական հաստատությունների փակում, զանգվածային միջոցառումների արգելում եւ մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում, բայց չի նախատեսում պետության սահմանի փակում: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է «Եվրոպական համերաշխությունից» Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորյա Սյումարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կարանտին են սահմանել: Վաղվանից՝ երեք շաբաթով, մինչեւ ապրիլի 3-ը»,-գրել Է նա Facebook-ում, հավելելով, որ որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի կողմից: Սյումարը ճշտել Է, որ կարանտինը ենթադրում Է «ուսումնական հաստատությունների փակում, ավելի քան 200 մարդու մասնակցությամբ զանգվածային հավաքների արգելում, որոնք վերաբերում են մարզական ու մշակութային միջոցառումներին «…», առանձին երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում»:
Նա հավելել Է, որ զանգվածային հավաքների արգելքը չի վերաբերում «պետական կարեւորության» միջոցառումներին, ինչպես նաեւ ճշտել Է, որ Ուկրաինան կդադարեցնի ավիահաղորդակցությունն այն երկրների հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը՝ չնշելով դրանք:
Նախարարների կաբինետի որոշումը նաեւ ենթադրում Է սահմանների հսկիչ-անցակետերի մեծ մասի փակում: «219-ից կմնան 49-ը»,- նշել Է պատգամավորը: Այսպիսով, կառավարության որոշումը չի ենթադրում պետության սահմանի փակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
4700 դիտում
14:15 10-03-2020
Իտալիայի ողջ տարածքում այսօր կարանտին կսահմանվի կորոնավիրուսի պատճառով
1637 դիտում
14:31 06-02-2021
Ֆրանսիայի վարչապետը չի բացառել երկրում կրկին կարանտին հայտարարելու հավանականությունը
1904 դիտում
18:17 20-11-2021
Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին մտցնել համապետական կարանտին. Արտակ Բեգլարյան
Այս բաժնից
682 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
847 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել