211652_close_icon
views-count91293 դիտում article-date 18:18 10-03-2020

Սպանության փորձ Կոտայքի մարզում. անչափահաս տղան էլեկտրական լարով փորձել է խեղդամահ անել հոր 26–ամյա կնոջը. Կոտայքի մարզի ոստիկանները գործել են օպերատիվ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության հետաքնննչական և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանության փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժի են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 17-ամյա Կարեն Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղափոխվածը նույն մարզի բնակիչ, 26-ամյա Սուսան Մ.-ն է: Հիվանդանոցում Սուսան Մ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ամուսնու որդին՝ Կարեն Ս.-ն, գյուղի իրենց տանը պահանջել է իր իրերը հավաքել և տնից հեռանալ: Այդ ժամանակ Կարեն Ս.-ն հետևից մոտեցել է և էլեկտրական հոսանքի լարը գցել է իր պարանոցին, փորձելով խեղդել ու տեսնելով, որ Սուսան Մ.-ն ուշագնաց է եղել, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Կասկածյալ Կարեն Ս.-ն ոստիկանության Հրազդանի բաժնից տեղափոխվել է քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նախաքննության շահերից ելնելով, դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ չենք հայտնում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր