44343 դիտում
15:38 31-03-2016
Երևանում հորեղբոր կնոջը հարվածելու, ապա բարձով խեղդամահ անելու փորձ կատարող 30-ամյա երիտասարդին Արցախի ոստիկանները հայտնաբերել են իրենց երկրում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները Ղարաբաղում հայտնաբերել են Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գևորգյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 28-ին Արամ Խաչատրյան 25 շենքի թիվ 19 բնակարանում իր հորեղբոր կնոջ՝ 68-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:
Այս պահին Արցախ են մեկնում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, որպեսզի Գ. Գևորգյանին տեղափոխեն Երևան:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/30/81024/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները որոնում էին մարտի 28-ին Երևան քաղաքի Արամ Խաչատրյան 25 շենքի թիվ 19 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ սպանության փորձ կատարողին:
Ոստիկաններն ու քննիչները փնտրում էին Ն. Թանկյանի ամուսնու եղբոր որդուն՝ Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գևորգյանին, ով կասկածվում է Ն. Թանկյանին ձեռքերով հարվածելու, ապա ձեռքով և բարձով խեղդամահ անելու փորձի մեջ:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մարտի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20–ի սահմաններում անհայտ անձը ավազակային հարձակում էր կատարել Արամ Խաչատրյան փողոցի 25 շենքի 19 բնակարանի բնակչուհի, 67-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ: Տուժածին արնաշաղախ վիճակում հայտնաբերել էին հարևանները և առաջին օգնությունն էին ցուցաբերել, մինչև ժամանել էր շտապօգնության բրիգադը և վիրավորին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:
[b]Կասկածյալ Գևորգ Գևորգյանը
[/b]
[img]/ups/images/0328629001459427741293891.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)