28432 դիտում
16:57 10-03-2020
Մասիս քաղաքի կառույցներին հատնվել են QR տեղեկատվական ցուցանակներ
Յուրաքանչյուր ժամանակակից տեխնալոգիա հիանալի է: Տեխնալոգիաները սովորաբար ստեղծվում են որոշ գործնթացների պարզեցման և մարդկանց կյանքը հեշտացնելու համար:
Մասիս քաղաքում 20 կառուցների պատերին արդեն իսկ տեղադրվել են QR ցուցանակներ, որոնց օգնությամբ կարելի է մանրամասն տեղեկատվություն ստանալ տվյալ կառույցի վերաբերյալ:
Նախագիծը իրականացնող «Մասիս տեղեկատու» կայքի հիմնադիր՝ Աշոտ Բաղդասարյանը նշում է
<<Նշված QR ծածկագրերով ցուցանակները քաղաքը դարձնում են փոքր-ինչ ավելի խելացի, և ևս մեկ քայլով մոտեցնում են իմ երազանքին՝ խելացի քաղաքին: Նպատակ կա նաև ևս 20 ցուցանակներ պատրաստելու:>>
Նախագծին աջակցել է Մասիսի քաղաքապետարանը:
QR ցուցանակները իրենցից ներկայացնում են եռալեզու գրությամբ կառույցի անվանումը և QR ծածկագիր:Սքանավորելով QR ծածկագիրը դուք կստանաք մանրամասն տեղեկատվություն նշված կառույցի վերաբերյալ, հեռախոսահամար, աշխ. Ժամեր և այլն:
QR ծածկագրերը կառուցել ենք դինամիկ ձևով, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում որոշակի ինֆորմացիաի փոփոխություն, առանց ցուցանակների փոփոխության:
Երիտասարդը նաև իր աջակցությունն է հատնում, քաղաքում գործող սեփական կառույցներին և իրենց կողմից ցանկության դեպքում, կայքը կաջակցի նման ցուցանակների պատրաստման հարցում:
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
10:45 13-11-2015
Տավուշի մարզի եկեղեցիների մոտ տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ. ֆոտոռեպորտաժ
2055 դիտում
23:16 05-05-2021
Տեղեկատվական ցուցանակներ են տեղադրվել 38 հուշարձանների տարածքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ