11630 դիտում
16:35 10-03-2020
«Եթե այդ եզրակացությունները իրոք առկա են, ապա կասեք ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ 30 օրը». Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=4161103303915509&set=a.802565193102687&type=3&theater]էջում [/url]գրում է. «ԵՎ ԿՐԿԻՆ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաոսից խուսափելու հրամայականը
Հարգելի գործընկերներ,
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Վերլուծությունում դրույթ առ դրույթ ներկայացված են օրենքների նախագծերի փաթեթի այն կետերը, որոնք վիճահարույց են և հետագայում կարող են առաջացնել խնդիրներ: Ես չեմ խորշում ևս մեկ անգամ ընդգծել, որ ներդրվող ինստիտուտը ի տարբերություն քրեական վարույթի, որը մեղադրյալի համար սահմանում է բազմաթիվ երաշխիքներ և պաշտպանության ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, էականորեն ավելի բարենպաստ պայմաններ է սահմանում վարույթն իրականացնող մարմնի` դատախազության համար: Ուստի նախագիծը այս տեքստով, այս լուծումներով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու ՀՀ քաղաքացների համար` ոտնձգելով նրանց սեփականության իրավունքին, անմեղության կանխավարկածին, մի շարք այլ իրավունքներին և երաշխիքներին, այլ հետագայում մեջքով է շրջվելու հենց պետության նկատմամբ:
Նախագծի հեղինակներին հորդորում եմ յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Եթե անգամ դուք, կամ ես խորացել ենք ու գիտենք այս ինստիտուտի նրբությունները, օրենքում գրված ամեն դրույթի տրամաբանությունը, դա ամենևին այդպես չէ կիրառող մարմնի ամեն աշխատակցի դեպքում: Հատկապես քաղաքական ցուցումի դեպքում իրենց վատ իմացությամբ նրանք կարճաժամկետ վնասելու են քաղաքացուն, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով` պետությանը:
Դատախազությանն էլ կոչ եմ անում զգոն և ուշադիր լինել, հատկապես այս դեպքում չտրվել գայթակղությանը, այս դեպքում մարդկանց գույքի, սեփականության հետ եք գործ ունենալու, ու ամեն մի սխալը դառնալու է անձամբ ձեր, հետո` քաղաքական պատվիրատուի ու պետության խնդիրը: Եթե ամեն ինչ անեք օրինական, ապա բոլորս կշահենք։
Մեր դիտարկումները ուղարկվել են նաև ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ խմբակցություններ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Հ.Գ. Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարը, անդրադառնալով բռնագանձման ենթակա գույքի համար սահմանված 25 միլիոն դրամի շեմին, նշել էր. «Նախապես նույնիսկ հիսուն միլիոն էր դրված, սակայն միջազգային փորձաքննություններից հետո վերանայեցինք:»
Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը դիմել էր նախարարին` խնդրելով տրամադրել միջազգային փորձագետների կարծիքների պատճենները կամ գոնե նշված կարծիքներից քաղվածքները, որոնցով առաջարկում է նվազեցել շեմը: Երեկ նախարարությունից մեզ տրամադրեցին պատասխան, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն կա, և հարցման պատասխանը կտրամադրվի, ոչ թե հինգօրյա այլ, երեսունօրյա ժամկետով: Եթե այդ եզրակացությունները իրոք առկա են, ապա կասեք ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ երեսուն օրը: Տպելու, թե ՞ պատճենելու համար: Հինգ օրում գոնե քաղվածքը կարո՞ղ էիք տպել կամ պատճենել: Թե՞ չունեք ու հիմա եք խնդրել ձեզ տան»:
Նմանատիպ նյութեր
3295 դիտում
21:40 20-12-2020
Արփինե Հովհաննիսյան. Երեկ բոլորը տեսան, որ իշխանությունը սգի օրը հրում է այդ սգո վայրում ամփոփված զինվորի մորը
Այս բաժնից
664 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
553 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am