2229 դիտում
14:54 10-03-2020
Փաշինյանը ներկայացրեց հանրաքվեով ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու պատճառը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ներկայացրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով Սահմանադրական դատարանի 7 անդամի պաշտոնավարումը դադարեցնելու պատճառը։
«[url=https://armenpress.am/arm/news/1007990.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։
«Հրայր Թովմասյանի հետ կապված պարզ է, թե ինչ խնդիր կա: Սահմանադրական դատարանի մյուս անդամների հետ կապված կա այսպիսի խնդիր՝ որոշ ժամանակ առաջ Ազգային ժողովը հանդես եկավ ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։ Սահմանադրական դատարանը քննեց այդ հարցը և ասաց, որ չնայած Սահմանադրությամբ և օրենքներով իրավունք կա նման կարգապահական վարույթ հարուցելու, բայց իմ մեկնաբանությամբ՝ կարելի է միջնորդել այն ժամանակ, երբ ինքներս կարգապահական վարույթ կձևակերպենք ու կարձանագրենք խախտումը։ Սա նշանակում է, որ ՍԴ-ն հրաժարվում է կատարել իր գործառույթները, իսկ իշխանության մյուս ճյուղերին զրկում է նման գործառույթների իրականացումից»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ Սահմանադրական դատարանի այս գործողություններին կարող է գնահատական տալ միայն մեկ սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
Նմանատիպ նյութեր
4536 դիտում
22:39 07-02-2020
Հանրաքվեով ուժեղացվում է ճնշումը ՍԴ անդամների վրա. Արսեն Բաբայան, Հովիկ Աղազարյան. «Երկրի հարցը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20633 դիտում
16:22 05-06-2018
Դատախազը Մասիսի քաղաքապետի և տեղակալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու որոշումներ է կայացրել
Այս բաժնից
1630 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան