Չինաստանի նախագահը տեսչական խմբի հետ այցելել է Ուհան նահանգ
Չինաստանի նախագահ Սի Ցինպինը տեսչական խմբի ուղեկցությամբ ժամանել է Ուհան, որտեղ ստուգումներ է անցկացնում։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ցինպինը շրջում է քաղաքում և ծանոթանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին։
Բացի այդ, նա հանդիպելու է բժիշկների, սոցաշխատողների, զինվորականների, ոստիկանների, կամավորների, ինչպես նաև հիվանդների հետ։
Աշխարհում Covid-2019 հարուցիչի հետևանքով մինչ օրս վարակվել է ավելի քան 100 հազար մարդ, մահացել է 4011-ը։