4084 դիտում
14:00 02-02-2020
Չինաստանի Ուհան քաղաքից ՀՀ քաղաքացի է տեղափոխվել Ղազախստան
Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,- գրել է ԱԳՆ խոսնակը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հունվարի 29-ին հանդիպել էր ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: ՉԺՀ դեսպանն ընդգծել էր չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ էին կատարել նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնեց, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2411 դիտում
11:26 10-03-2020
Չինաստանի նախագահը տեսչական խմբի հետ այցելել է Ուհան նահանգ
2015 դիտում
23:16 01-07-2021
Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը վերականգնվել է. Ղազախստանում ՀՀ դեսպանություն
3671 դիտում
16:01 12-05-2020
Ուհան քաղաքի բոլոր բնակիչները թեստավորում կանցնեն
Այս բաժնից
508 դիտում
20:28 30-04-2024
Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ
550 դիտում
20:02 30-04-2024
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմունք