Ուհան քաղաքի բոլոր բնակիչները թեստավորում կանցնեն
Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման ենթարկել քաղաքի բոլոր բնակիչներին:
Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle կայքը:
Կայքի փոխանցմամբ՝ թեստավորումը կատարվելու է 10 օրում:
Մայիսի 10-ին Ուհանում,որն ունի 11 մլն բնակչություն, կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել: